Պաշտոնական․ Բորուսիան չի վաճառի Սանչոյին

Պաշտոնական․ Բորուսիան չի վաճառի Սանչոյին

10/08/2020 - 21:34

«Բորուսիա Դորտմունդի» սպորտային տնօրեն Միխային Ցորկը հայտարարել է, որ ակումբի վինգեր Ջեյդոն Սանչոն կշարունակի հանդես գալ «դեղինների» կազմում։

«Սանչոն շարունակում է մնալ մեր ծրագրերում։ Նա հաջորդ մրցաշրջանում կշարունակի հանդես գալ «Բորուսիայի» կազմում։

Սա վերջնական որոշում է։ Կարծում եմ՝ սա բոլոր հարցերի պատասխանն է»,- եզրափակել է Ցորկը, ում խոսքերը մեջբերում է «Բորուսիա Դորտմունդի» պաշտոնական կայքը։

Հավելենք, որ Սանչոն «Բորուսիայի» հետ արդեն մեկնել է Շվեյցարիա, որտեղ «իշամեղուներն» ուսումնամարզական հավաք են անցկանցելու։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Բորուսիա Դորտմունդը» Ջեյդոն Սանչոյի տրանսֆերի շուրջ բանակցություններ էին վարում։ Սկզբնական շրջանում ԶԼՄ-ները հաղորդեցին, որ կողմերի միջև բանակցությունները հաջող են ընթանում, իսկ ավելի ուշ տեղեկատվություն տարածվեց, որ «Բորուսիան» համաձայն չէ մանկունյական ակումբի առաջարկի հետ։ «Կարմիր սատանաները» խաղացողի դիմաց պահանջվող 120 մլն եվրո գումարը պատրաստ էին վճարել միայն մաս-մաս, ինչը չէր բավարարում դորտմունդյան ակումբի պահանջները։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023