Պաշտոնական․ Արյեն Ռոբենը վերադառնում է մեծ ֆուտբոլ
«Բավարիայի» նախկին վինգեր Արյեն Ռոբենը, ով 2019 թվականի ամռանը հայտարարել էր ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին երեկ՝ մայիսի 27-ին, հայտարարեց, որ վերադառնում է մեծ ֆուտբոլ։
Ինչպես տեղեկացնում է հոլանդական Էրեդիվիզիան ներկայացնող «Գրոնինգենի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել Արյեն Ռոբենի հետ, սակայն այլ մանրամասներ հայտնի չեն։ Նշվում է միայն, որ 36-ամյա ֆուտբոլիստը ակումբի հետ արդեն մի քանի մարզում է անցկացրել, իսկ պայմանագիրն ուժի մեջ է մտնելու հուլիսի 1-ից։
Արյեն Ռոբենը համարվում է «Գրոնինգենի» մանկապատանեկան դպրոցի սան, որտեղ հանդես է եկել 2000-2004 թվականներին, ինչից հետո տեղափոխվել է ՊՍՎ, իսկ հետագայում հանդես է եկել նաև «Չելսիի», «Ռեալի» և «Բավարիայի» կազմում։ Ռոբենը նախքան ՊՍՎ տեղափոխվելը «Գրոնինգենի» կազմում անցկացրել է 52 հանդիպում՝ դառնալով 12 գոլի հեղինակ։
# Արյեն Ռոբեն, Գրոնինգեն, Էրեդիվիզիա