Պաշտոնական․ Արթուր Դանիելյանը տեղափոխվեց Արարատ
Ինչպես տեղեկանցում է Երևանի «Արարատի» պաշտոնական կայքը, ակումբը պայամանագիր է կնքել «Արարատ-Արմենիայի» արդեն նախկին պաշտպան Արթուր Դանիելյանի հետ։ Կոմղերի միջև կնքված պայմանագրի մանրամասները հայտնի չեն։
Արթուր Դանիելյանը ծնվել է 1998 թվականի փետրվարի 9-ին Ուկրաինայում: Խաղացել է Դոնեցկի «Մետալուրգ»-ի մանկապատանեկան թիմերում, ապա Կամենսոկեի «Ստալի» կազմում հանդես է եկել Ուկրաինայի Պրեմիեր լիգայում:
2018/19 մրցաշրջանից հանդես է եկել «Արարատ-Արմենիայի» կազմում և դարձել է Հայաստանի կրկնակի չեմպիոն ու սուպերգավաթակիր:
«Ստալի» կազմում Արթուր Դանիելյանը մասնակցել է Ուկրանիայի առաջնության 20 խաղի, իսկ «Արարատ-Արմենիա»-ի կազմում Հայաստանի առաջնության 32 հանդիպում է անցկացրել:
Դանիելյանը նաև վեց հանդիպում է անցկացրել Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում, ինչպես նաև հրավիրվել է ազգային հավաքական:
«Շատ լավ տպավորություններով եմ միանում «Արարատ»-ին: Շատ լավ թիմ է և շատ լավ մթնոլորտ է տիրում այստեղ: Ծանոթ եմ տղաների հետ, ծանոթացա նաև մարզիչների հետ: Գիտեմ, որ «Արարատ»-ը հավակնոտ թիմ է, չեմպիոն դառնալու նպատակ ունի: Կարծում եմ, որ թիմը կարող է հասնել այդ նպատակին»,- ասել է Արթուր Դանիելյանը:
«Արթուր Դանիելյանն «Արարատ»-ը համալրել է երկկողմանի ցանկությամբ։ Ուրախ եմ, որ Արթուր Դանիելյանն այս պահից սկսած «Արարատի» ֆուտբոլիստ է և հույս ունեմ, որ կկարողանա օգնել գրանցել այն արդյունքները, ինչի համար թիմը պայքարում է»,- նշել է «Արարատ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը, ում խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ վերջերս Interfootball.am-ի հավաստի աղբյուրներից տեղեկատվություն էր ստացվել, որ երիտասարդ ֆուտբոլիստն առաջարկներ է ունեցել նաև Ուկրաինայից։
# VBet Հայաստանի Պրեմիեր լիգա, Արարատ, Արարատ-Արմենիա, Արթուր Դանիելյան, Հայաստանի-Մ-21-հավաքական