Պաշտոնական․ ԱՊԼ-ի ակումբների կազմը չի կրճատվի
Օրեր առաջ «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը» դիմել էին Պրեմեր լիգայի ղեկավարությանը՝ առաջարկելով կրճատել առաջնության մասնակիցների թիվը և չեղարկել Անգլիայի լիգայի գավաթի և Անգլիայի Սուպեր գավաթի խաղարկությունները, սակայն այդ առաջարկը մերժվել է։ Այդ մասին տեղեկացնում է Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը։
Այդ առաջարկը քննարկվել է ինչպես Պրեմեիր լիգայի, այնպես էլ Անգլիայի ֆուտբոլային ասոցիիացիայի կողմից․ վերջինս նույնպես մերժումով է հանդես եկել։
Անգլիական Պրեմիեր լիգայի բաժնետերերը համաձայնության են եկել, որ առաջնության շրջանակում պետք է շարունակեն հանդես գալ 20 ակումբներ («Յունայթեդն» ու «Լիվերը» ցանկանում էին առաջնության մասնակիցների թիվը հասցնել 18-ի): Լիգայի բոլոր անդամներն աշխատելու են հստակ զարգացման ռազմավարության և մրցակցային ու կայուն ֆուտբոլային բուրգի կառուցման ուղղությամբ։
# ԱՊԼ, Լիվերպուլ, Մանչեսթեր-Յունայթեդ