Պաշտանական. Լինգարդը կդառնա ազատ գործակալ 📸
Անգլիացի անվանի կիսապաշտպան Ջեսի Լինգարդը սոցցանցերում հրապարակում է արել` հայտնելով «Սեուլից» հեռանալու մասին։
Կողմերը չեն երկարաձգի 2026թ. հունվարի 1-ին լրացող պայմանագիրը։ 32-ամյա ֆուտբոլիստը հարավկորեական ակումբում վերջին հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 10-ին` ավստրալական «Մելբուռն Սիթիի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 6-րդ տուրի խաղում։
Լինգարդը «Սեուլում» հանդես էր գալիս 2024թ. փետրվարից, 66 խաղում 18 գոլ ու 10 ասիստ է գրանցել։ Նա առավել հայտնի է «Մանչեսթեր Յունայթեդում» ու Անգլիայի ազգային հավաքականում ունեցած մրցելույթներով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ջեյսի Լինգարդ, Սեուլ, տրանսֆերներ