Պաշտոնական. Հայաստանի հավաքականը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի 📸
Հայաստանի ու Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Հանդիպումը կկայանա մարտի 26-ին ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի հավաքականը մարտի 29-ին ընկերական խաղում կմրցի Բելառուսի թիմի դեմ։ Այդ հանդիպումը կկայանա Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm
# Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքական, ընկերական-հանդիպումներ, Հայաստան - ԱՄԷ, Հայաստանի-հավաքական