Պաշտոնական. Բենասերը հեռացել է «Միլանից» ու նոր ակումբ ունի 📸
Զագրեբի «Դինամոն» մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը վարձակալել է «Միլանի» կիսապաշտպան Իսմայել Բենասերին, հայտնում է խորվաթական ակումբի մամուլի ծառայությունը։
Գործարքում ներառվել է նաև տրանսֆերի գնման իրավունք։
Ալժիրցի ֆուտբոլիստը «Միլան» է տեղափոխվել 2019թ. օգոստոսին, 178 խաղում 8 գոլ է խփել, կատարել 12 ասիստ։
27-ամյա կիսապաշտպանը նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածն էլ վարձավճարով անցկացրել է «Մարսելում», 12 խաղում 2 ասիստ է գրանցել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դինամո Զագրեբ, Իսմայիլ Բենասեր, Միլան, տրանսֆերներ