ՉԼ. Comeback-ը չկայացավ. «Արսենալը» կրկին հաղթեց «Ռեալին»` դուրս գալով կիսաեզրափակիչ🎥
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում մրցեց «Արսենալի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «զինագործները» հաղթել էին 3:0 հաշվով։
Պատասխան խաղում «արքայական» ակումբը չկարողացավ comeback անել ու բեկել դիմակայության ելքը. փոխարենը կրկին պարտվեց` 1:2 հաշվով
Արդեն 13-րդ րոպեին լոնդոնյան գրանդը կարող էր բացել հաշիվը, սակայն Բուկայո Սական չկարողացավ աչքի ընկնել 11-մետրանոցից։
Սական, ի վերջո, 65-րդ րոպեին ուղղեց իր սխալն ու առաջ մղեց Միկել Արտետայի գլխավորած թիմին։
Ընդամենը երկու րոպե անց Վինիսիուսը, սակայն, հավասարեցրեց հաշիվը` օգտվելով Վիլիամ Սալիբայի կոպիտ սխալից։
Թվում էր, թե հանդիպումը կավարտվի ոչ-ոքի, սակայն 90+3-րդ րոպեին «զինագործներին» հաղթանակ պարգևեց Գաբրիել Մարտինելին։
Այսպիսով, «Արսենալն» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 5:1 հաշվով և 2009 թ. ի վեր առաջին անգամ դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի ՊՍԺ-ի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից