ՉԼ. 2026-ի առաջին խաղում խոշոր հաշվով հաղթանակ գրանցվեց 🎥
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլը գրեթե 1,5 ամիս անց վերսկսվեց. 7-րդ տուրում «Բրյուգեն» մրցակցի դաշտում 4:1 հաշվով հաղթեց Ղազախստանի չեմպիոն «Կայրաթին»։
Աստանայում կայացած խաղում բելգիական ակումբից մեկական գոլ խփեցին Ալեքսանդր Ստանկովիչը, Հանս Վանակենը, Ռոմեո Վերմանն ու Բրենդոն Մեխելեն։
«Կայրաթից» խաղավերջում աչքի ընկավ Ադիլետ Սադիբեկովը։
«Բրյուգեն» 7 միավորով 23-րդ տեղ բարձրացավ, «Կայրաթը» 1 միավոր ունի և վերջին` 36-րդ տեղում է։
Սա 2026թ. Չեմպիոնների լիգայում առաջին հանդիպումն էր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml