ՉԼ. քառորդ եզրափակիչի և կիսաեզրափակիչի վիճակահանության արդյունքները
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում` Նիոնում, կայացավ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակիչի և կիսաեզրափակիչի վիճակահանությունը։
Վիճակահանության արդյունքում մրցաշարի քառորդ եզրափակիչում կմրցեն հետևյալ զույգերը.
«Չելսի» – «Ռեալ Մադրիդ»
«Մանչեսթեր Սիթի» – «Ատլետիկո Մադրիդ»
«Վիլյառեալ» – «Բավարիա»
«Բենֆիկա» – «Լիվերպուլ»
1/4 եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 5-6-ին, իսկ պատասխանները ապրիլի 12-13-ին։
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում կձևավորվեն հետևյալ զույգերը.
«Մանչեսթեր Սիթի»/«Ատլետիկո Մադրիդ» – «Չելսի»/«Ռեալ Մադրիդ»
«Բենֆիկա»/«Լիվերպուլ» – «Վիլյառեալ»/«Բավարիա»
Կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 26-27-ին, իսկ պատասխանները` մայիսի 3-4-ին։
Հավելենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչն էլ կկայանա մայիսի 28-ին` Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Բավարիա, բենֆիկա, Լիվերպուլ, Մանչեսթեր-Սիթի, Չելսի, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Վիլյառեալ