ՉԼ. ՊՍԺ-ն ֆանտաստիկ է` Լոնդոնում խոշոր հաշվով հաղթելով «Չելսիին» 🎥
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում ՊՍԺ-ն Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում 3:0 հաշվով հաղթեց «Չելսիին»։
Դիմակայության առաջին խաղում էլ փարիզյան գրանդը «ազնավականներին» պարտության էր մատնել 5:2 հաշվով։
Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից պատասխան խաղում մեկական գոլ խփեցին Խվիչա Կվարացխելիան, Բրեդլի Բարկոլիան ու Սենի Մայուլուն։
Այսպիսով, «Պարի Սեն-Ժերմենը» հաղթեց ընդհանուր 8:2 հաշվով` դուրս գալով Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Լիվերպուլի» կամ «Գալաթասարայի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml