ՉԼ. «Պաֆոսը» 10 ֆուտբոլիստով ոչ-ոքի խաղաց «Օլիմպիակոսի» հետ 🎥
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում Կիպրոսի չեմպիոն «Պաֆոսը» մրցակցի դաշտում գոլազուրկ ոչ-ոքի գրանցեց «Օլիմպիակոսի» դեմ։
Հյուրերը հանդիպման մեծ մասն անցկացրել են 10 ֆուտբոլիստով. 26-րդ րոպեին դաշտից հեռացվել է Բրունոն։
Հանդիպման հերոս է դարձել «Պաֆոսի» դարպասապահ Նեոֆիտոս Միխայիլը` կատարելով սեյվ։
Հիշեցնենք, որ «Պաֆոսը» պատմության մեջ առաջին անգամ է մասնակցում Չեմպիոնների լիգային։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am