ՉԼ. «Պաֆոսը» սենսացիոն հաղթանակ տարավ «Վիլյառեալի» նկատմամբ 🎥
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի չորրորդ տուրում «Պաֆոսը» սեփական դաշտում 1:0 հաշվով սենսացիոն հաղթանակ է տարել «Վիլյառեալի» նկատմամբ։
Խուան Կառլոս Կարսեդոյի գլխավորած թիմը 46-րդ րոպեին խփել է Դերիկ Լուկասը։
«Պաֆոսն» ակումբի պատմության մեջ առաջին հաղթանակն է տարել Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլում` 5 միավորով բարձրանալով 21-րդ տեղ։ «Վիլյառեալը» 1 միավորով 33-րդն է։
Նշենք, որ Կիպրոսի չեմպիոնն առհասարակ առաջին անգամ է մասնակցում Չեմպիոնների լիգային։ «Պաֆոսը» հիմնադրվել է 2014 թվականին, իսկ նախորդ մրցաշրջանում առաջին անգամ նվաճել է երկրի չեմպիոնի տիտղոսը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am