ՉԼ. Մոլդեն ծանր պայքարում հաղթահարեց Կլակսվիկի արգելքը🎥
Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Մոլդեն» սեփական հարկի տակ մրցեց Ֆարերյան Կղզիները ներկայացնող «Կլակսվիկի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Կլակսվիկը» 2:1 հաշվով անակնկալ հաղթանակ էր տոնել։
Պատասխան խաղում նույնպես անչափ լարված պայքար ծավալվեց, որի ընթացքում նորվեգական ակումբը լրացուցիչ ժամանակում մեծ դժվարությամբ կոտրեց «Կլակսվիկի» դիմադրությունը` հաղթելով 2:0 հաշվով։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:0 հաշվով։
Էրլինգ Մոյեի թիմի գոլերը խփեցին Քրիստիան Էրիկսենը (խմբ.` չշփոթել «Մանչեսթեր Յունայթեդի» դանիացի կիսապաշտպան Քրիստիան էրիկսենի հետ) և Մարտին Լինեսը։
Այսպիսով, «Մոլդեն» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 3:2 հաշվով և պայքարը կշարունակի Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում, որի շրջանակում կմրցի «Գալաթասարայի» դեմ։
«Կլակսվիկն» էլ հանդես կգա Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում, որի շրջանակում հանդիպելու է «Շերիֆ» – ԲԱՏԷ դիմակայության հաղթողին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կլակսվիկ, Մոլդե, Չեմպիոնների-լիգա