ՉԼ. ձևավորվել են հաջորդ խաղարկության խմբային փուլի վիճակահանության առաջին երկու զամբյուղները

ՉԼ. ձևավորվել են հաջորդ խաղարկության խմբային փուլի վիճակահանության առաջին երկու զամբյուղները

29/05/2022 - 20:53

Ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2021/22 խաղարկությունը. «Ռեալ Մադրիդը» եզրափակիչում 1:0 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»` 14-րդ անգամ նվաճելով բաղձալի գավաթը։

Այդ հանդիպումից հետո ամբողջությամբ ձևավորեցին մրցաշարի հաջորդ` 2022/23 խաղարկության խմբային փուլի վիճակահանության առաջին երկու զամբյուղները, որոնք ունեն հետևյալ տեսքը.

Առաջին զամբյուղ – «Ռեալ Մադրիդ», «Բավարիա», «Մանչեսթեր Սիթի», «Միլան», ՊՍԺ, «Պորտու», «Այաքս», «Այնտրախտ»

Երկրորդ զամբյուղ – «Լիվերպուլ», «Չելսի», «Բարսելոնա», «Յուվենտուս», «Ատլետիկո Մադրիդ», «Սևիլիա», «Լայպցիգ», «Տոտենհեմ»

Նշենք, որ երրորդ զամբյուղի 8 ակումբներից 7-ը նույնպես հայտնի են։ Դրանք են` «Բորուսիա Դորմունդը», «Զալցբուրգը», «Շախտյորը», «Ինտերը», «Նապոլին», «Սպորտինգը» և «Բայերը»։

«Մարսելը», կախված որակավորման փուլի արդյունքներով` որ ակումբները կնվաճեն խմբային փուլի ուղեգիր, կլինի կա՛մ երրորդ կամ չորրորդ զամբյուղում։

Հավելենք, որ «Բրյուգեն» ու «Սելթիկն» էլ լինելու չորրորդ զամբյուղում, որտեղից հայտնի են դեռևս միայն այս երկու ակումբները։

Ինչ վերաբերում է 2022/23 խաղարկության խմբային փուլի վիճակահանությանը, ապա այն կայանալու է սույն թվականի օգոսոատի 25-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023