ՉԼ. Կոպենհագենը հաղթեց Տրաբզոնսպորին🎥

ՉԼ. Կոպենհագենը հաղթեց Տրաբզոնսպորին🎥

17/08/2022 - 01:23

Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Կոպենհագենը»` «Պարկեն» մարզադաշտում, մրցեց Թուրքիայի չեմպիոն «Տրաբզոնսպորի» դեմ։

Դանիական ակումբը հանդիպման ողջ ընթացքում ավելի լավ տեսք ուներ` հաղթելով 2:1 հաշվով։

Յես Տորուպի թիմին հաղթանակ պարգևեցին Վիկտոր Կլասոնի և Լուկաս Լերագերի խփած գոլերը, իսկ հյուրերի միակ գնդակը գրանցվեց Անաստոսիոս Բակասետասի անվան դիմաց։

Հավելենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 24-ին` Տրաբզոնի «Մեդիքալ Պարկ» մարզադաշտում։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022