ՉԼ. «Լիվերպուլը» ջախջախեց «Գալաթասարային»` դուրս գալով քառորդ եզրափակիչ 🎥
ՉԼ. «Լիվերպուլը» ջախջախեց «Գալաթասարային»` դուրս գալով քառորդ եզրափակիչ 🎥
19/03/2026 - 01:56

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» ստադիոնում 4:0 հաշվով ջախջախեց «Գալաթասարային»։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում մերսիսայդյան գրանդը պարտվել էր 0:1 հաշվով։

Պատասխան մրցավեճում Արնե Սլոթի գլխավորած թիմի գոլերը խփեցին Դոմինիկ Սոբոսլայը, Ուգո Էկիտիկեն, Ռայան Գրավենբերխն ու Մոհամեդ Սալահը։

Նշենք, որ պատասխան հանդիպման հաշիվը կարող էր լինել շատ ավելի խոշոր, բայց Թուրքիայի չեմպիոնի դարպասապահ Ուգուրջան Չակիրը կատարեց 10 սեյվ։

Այսպիսով, անգլիական ակումբը դիմակայությունում առավեկության հասավ 4:1 հաշվով` դուրս գալով Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի ՊՍԺ-ի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026