ՉԼ. Լիգայի փուլի 8-րդ տուրում 309 մրցարային փոփոխություն է եղել 🎥
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի վերջին` 8-րդ տուրի հանդիպումների ժամանակ ակումբների մրցաշարային դիրքերը 309 անգամ փոխվել է, հաստատում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
ՈՒԵՖԱ-ի հրապարակած ինֆոգրաֆիկայից երևում է, որ հանդիպումների ընթացքում միայն չորս ակումբի` «Արսենալի», «Բավարիայի», «Այնտրախտի» ու Պրահայի «Սլավայի» մրցաշարային դիրքը չի փոխվել։
Այդ ակումբները զբաղեցրել են համապատասխանաբար առաջին, երկրորդ, 33-րդ ու 34-րդ տեղերը։
Կայացած 18 խաղում գրանցվել է դարպասի 61 գրավում։
Լիգայի փուլում բոլոր խաղերը հաղթած «Արսենալը» 24 միավորով գրավեց առաջին տեղը, որին հաջորդեցին «Բավարիան» (21), «Լիվերպուլը» (18), «Տոտենհեմը» (17), «Բարսելոնան» (16), «Չելսին» (16), Լիսաբոնի «Սպորտինգը» (16) և «Մանչեսթեր Սիթին» (16)։ Այս ակումբները փլեյ-օֆֆ-ում կխաղան միանգամից 1/8 եզրափակիչում։
9-24-րդ տեղերը զբաղեցրած ակումբները կմասնակցեն անցումային փլեյ-օֆֆ-ին, որի զույգերին կարող եք ծանոթանալ այստեղ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Չեմպիոնների-լիգա