ՉԼ. Ժոաո Պեդրոյի բենֆիսը! «Չելսին» գոլառատ խաղում հաղթեց «Նապոլիին» 🎥
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի վերջին` 8-րդ տուրում «Չելսին» արատգնա խաղում 3:2 հաշվով հաղթեց «Նապոլիին»։
«Ազնվականներից» փայլեց Ժոաո Պեդրոն` գրանցելով դուբլ։ Բրազիլացի հարձակվողը լոնդոնյան գրանդ տեղափոխվելուց հետո 34 խաղում 14 գոլ է խփել, կատարել 4 ասիստ։
Լիամ Ռոսենյորի գլխավորած թիմից աչքի է ընկել նաև Էնցո Ֆեռնանդեսը։
«Նապոլիի» գոլերը խփել են Անտոնիո Վերգարան ու Ռասմուս Հոյլունը։
«Չելսին» 16 միավորով զբաղեցրել է 6-րդ տեղը` դուրս գալով միանգամից 1/8 եզրափակիչ։
«Նապոլին» 8 միավորով միայն 30-րդն է` ավարտելով մրցելույթը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml