ՉԼ. Էրլինգ Հոլանդը խփած գոլերի քանակով հավասարվել է Սերխիո Ագուերոյին🎥
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» տանը 3:1 հաշվով հաղթեց «Կոպենհագենին»` դուրս գալով քառորդ եզրափակիչ։
«Քաղաքաբնակների» գոլերից մեկը խփեց նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։
23-ամյա ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուների պայքարում հավասարվել է «Սիթիի» լեգենդար նախկին հարձակվող Սերխիո Ագուերոյին։ Ֆուտբոլիստները կիսում են 19-20-րդ հորիզոնականները, որոնց ակտիվում կա 41-ական գնդակ։
Ընդ որում, Հոլանդն այդ ցուցանիշին հասել է ընդամենը 37 խաղում, իսկ Ագուերոն մրցաշարի շրջանակում դաշտ է դուրս եկել 79 անգամ։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուն Կրիշտիանու Ռոնալդուն է, ով 183 խաղում խփել է 140 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էրլինգ Հալանդ, Կոպենհագեն, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Սերխիո-Ագուերո