ՉԼ. Զագրեբի «Դինամոն» շանս չւ տվել Լիտվայի չեմպիոնին` տանելով ջախջախիչ հաղթանակ 🎥
Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Զագրեբի «Մակսիմիր» ստադիոնում «Դինամոն» 5:0 հաշվով ջախջախել է «Կաունո Ժալգիրիսին»։
Խորվաթիայի չեմպիոնից մեկական գոլ են խփել Միհա Զայցը, Սքոթ Մաքենան, Մատեո Լիսիցան, Լուկա Ստոյկովիչը և Լուկաս Կաչավենդան։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 11-ին Կաունասում, մեկնարկը` ժամը 21:00-ին։
«Կաունո Ժալգիրսիը» 2025թ. պատմության մեջ առաջին անգամ դարձել է Լիտվայի չեմպիոն։ Ակումբը Չեմպիոնների լիգային մասնակցում է առաջին անգամ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm