ՉԼ. «Բրյուգեն» փայլում է` խոշոր հաշվով հաղթելով «Մոնակոյին» 🎥
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում «Բրյուգեն» սեփական դաշտում փայլուն խաղով 4:1 հաշվով հաղթեց «Մոնակոյին»։
Բելգիական ակումբից մեկական գոլ խփեցին Նիկոլո Տրեսոլդին, Ռաֆայել Օնիդիկան, Հանս Վանակենն ու Մամադու Դիախոնը։
Մոնեգասկներից միակ դարպասի գրավումը գրանցեց Անսու Ֆաթին, որի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Բարսելոնային»։
0:0 հաշվի ժամանակ 11-մետրանոցից չկարողացավ աչքի ընկնել հյուրերի կիսապաշտպան Մանես Ակլիուշը։ Տանտերերին փրկեց դարպասապահ Սիմոն Մինյոլեն։
«Բրյուգեն» երկրորդ տուրում մրցակցի դաշտում կհանդիպի «Ատալանտային», իսկ «Մոնակոն» կընդունի «Մանչեսթեր Սիթիին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am