ՉԼ. Բրեստը շոկի ենթարկեց Զալցբուրգին` տանելով ջախջախիչ հաղթանակ 🎥
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրում ֆրանսիական «Բրեստը» հյուրընկալվելիս մրցեց ավստրիական «Զալցբուրգի» դեմ։
«Բրեստը» պարզապես շոկի ենթարկեց «ցլերին» և ջախջախեց 4:0 հաշվով։
Էրիկ Ռուայի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ Աբդալա Սիման, մեկական գոլ խփեցին Մահդի Կամարան ու Մատիաշ Լաժեն։
Հանդիպման հերոսներից էր նաև «Բրեստի» դարպասապահ Մարկո Բիզոտը, որը կատարեց 7 սեյվ։
«Ծովահենները» երկրորդ հաղթանակը տարան և 6 միավորով գլխավորեցին հիմնական փուլի մրցաշարային աղյուսակը։ «Զալցբուրգը» պարտվել է մեկնարկային երկու խաղում էլ և վերջինն է` 36-րդը։
Հիշեցնենք, որ «Բրեստը» պատմության մեջ առաջին անգամ է մասնակցում Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հատվածին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Աբդալա Սիմա, Բրեստ, Զալցբուրգ, Էրիկ Ռուա, Մահդի Կամարա, Մատիաշ Պերեյրա, Չեմպիոնների-լիգա