ՉԼ. «Բուդյո Գլիմտը» 6 անընդմեջ խաղում նույն մեկնարկային կազմով է դաշտ դուրս եկել 📸
ՉԼ. «Բուդյո Գլիմտը» 6 անընդմեջ խաղում նույն մեկնարկային կազմով է դաշտ դուրս եկել 📸
18/03/2026 - 18:00

«Բուդյո Գլիմտը» տպավորիչ ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում, հայտնում է Opta-ն։

Նորվեգիայի չեմպիոնն ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի 6 անընդմեջ խաղում դաշտ է դուրս եկել նույն մեկնարկային կազմով։ Եվրագավաթային գլխավոր մրցաշարում երբեք նման դեպք չէր գրանցվել։

Ակումբի գլխավոր մարզիչ Կյետիլ Կնուտսենը «Մանչեսթեր Սիթիի» դեմ Լիգայի փուլի 7-րդ տուրից սկսած դաշտ է դուրս բերել հետևյալ կազմը.

Դարպասապահ – Նիկիտա Հայկին։

Պաշտպաններ – Ֆրեդրիկ Բյորկան, Յոստեյն Գունդերսեն, Օդին Բյորտուֆտ, Ֆրեդրիկ Սյովոլդ։

Կիսապաշտպաններ – Սոնդրե Ֆետ, Պատրիկ Բերգ, Հակոն Էվյեն։

Հարձակվողներ – Յենս Պետեր Հաուգե, Կասպեր Հյոգ, Օլե Բլոմբերգ։

«Բուդյո Գլիմտը» պատմության մեջ առաջին անգամ էր մասնակցում Չեմպիոնների լիգային։ Ակումբը շատ մոտ էր մրցաշարի քառորդ եզրափակիչ դուրս գալուն, սակայն 1/8 եզրափակիչի առաջին խաղում Լիսաբոնի «Սպորտինգին» 3:0 հաշվով հաղթելուց հետո պատասխան մրցավեճում 5 անպատասխան գնդակ բաց թողեց` ավարտելով մրցելույթը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026