ՉԼ. Բարսեղյանի հիասքանչ ասիստը չօգնեց «Սլովանին» խուսափել պարտությունից 🎥
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 7-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» տնային խաղում 1:3 հաշվով պարտվեց գերմանական «Շտուտգարտին»։
Սլովակիայի չեմպոնի կազմում հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը 71-րդ րոպեին դուրս եկավ փոխարինման, իսկ 85-րդ րոպեին հիասքանչ գոլային փոխանցում կատարեց Իջեսի Մեցոկոյին։ Վերջինս հաշիվը դարձրեց 1:2։
Վլադիմիր Վայսի գլխավորած թիմը մրցաշարում պարտվել է բոլոր 7 խաղերում և նախավերջին` 35-րդ տեղում է, «Շտուտգարտը» 10 միավորով 21-րդ տեղ բարձրացավ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Հայաստանի-հավաքական, Շտուտգարտ, Չեմպիոնների-լիգա, Սլովան, Վլադիմիր Վայս, Տիգրան-Բարսեղյան