ՉԼ. «Բավարիան» փայլում է` խոշոր հաշվով հաղթելով «Բայերին» 🎥
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Բավարիան» գերմանական դիմայաւթյունում Մյունխենի «Ալիանց Արենա» ստադիոնում մրցեց «Բայերի» դեմ։
Մյունխենյան գրանդը փայլուն հանդիպում անցկացրեց և հաղթեց խոշոր` 3:0 հաշվով։
Վենսան Կոմպանիի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Հարի Քեյնը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ջամալ Մուսիալան։
Նշենք, որ Խաբի Ալոնսոն «Բայերը» գլխավորելուց հետո առաջին անգամ է պարտվում «Բավարիային»։ Նախորդ 6 խաղերում Լևերկուզենը ներկայաղնող ակումբը տարել էր 3 հաղթանակ, 3 հանդիպում էլ ավարտվել էր ոչ-ոքի։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 11-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից