ՉԼ. «Բավարիան» ու «Ատլետիկոն» խոշոր հաշվով հաղթանակներ են տանում առաջին խաղակեսից հետո 🎥
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական դաշտում մրցում է «Տոտենհեմի» դեմ։
Առաջին խաղակեսից հետո իսպանական գրանդը հաղթում է 4:1 հաշվով։
«Լոս կոլչոներոսից» մեկական գոլ խփել են Մարկոս Լյորենտեն, Անտուան Գրիզմանը, Խուլիան Ալվարեսն ու Ռոբին Լե Նորմանը։ Լոնդոնյան ակումբից աչքի է ընկել Պեդրո Պոռոն։
«Տոտենհեմի» դարպասապահ Անտոնին Կինսկիի համար հանդիպման մեկնարկը մղձավանջային է եղել։
Չեխ դարպասապահը երկու արդյունավետ սխալ է թույլ տվել, ինչից հետո «խթանների» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Իգոր Տուդորը 17-րդ րոպեին փոխարինել է նրան` դաշտ դուրս բերելով Գիլելմո Վիկարիոյին։
«Բավարիան» էլ Բերգամոյում առաջին խաղակեսից հետո 3:0 հաշվով հաղթում է «Ատալանտային»։
Մյունխենյան գրանդից դարպասի գրավումներով աչքի են ընկել են Յոսիպ Ստանիշիչը, Մայքլ Օլիսեն և Սերժ Գնաբրին։
«Ատլետիկո Մադրիդ» – «Տոտենհեմ»` առաջին խաղակեսից հետո` 4:1