ՉԼ. «Բավարիան» կազմաքանդ արեց «Ատալանտային»` ջախջախելով մրցակցին 🎥
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Բավարիան» հյուրընկալվելիս 6:1 հաշվով ջախջախեց «Ատալանտային»։
Մյունխենյան գրանդից հիասքանչ հանդիպում անցկացրեց Մայքլ Օլիսեն` գրանցելով դուբլ ու մեկ ասիստ։
Ֆրանսիացի վինգերն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 37 խաղում խփել է 15 գոլ, կատարել 26 ասիստ։
Մյունխենյան գրանդից աչքի ընկան նաև Յոսիպ Ստանիշիչը, Սերժ Գնաբրին, Նիկոլաս Ջեքսոնն ու Ջամալ Մուսիալան։
Տանտերերի հեղինակության գնդակը խփեց Մարիո Պաշալիչը։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 18-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml