ՉԼ. «Արսենալը» ֆանտաստիկ է` խոշոր հաշվով հաղթելով «Ռեալին» 🎥
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում մրցեց Մադրիդի «Ռեալի» դեմ։
«Զինագործները» պարզապես ֆանտաստիկ հանդիպում անցկացրին և 3:0 հաշվով հաղթեցին «արքայական» ակումբին։
Միկել Արտետայի գլխավորած թիմից տուգանայինից կատարած հարվածով անզուգական երկու գոլ խփեց Դեկլան Ռայսը, աչքի ընկավ նաև Միկել Մերինոն։
Լոնդոնյան գրանդը բոլոր գոլերը խփեց երկրորդ խաղակեսում։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից