ՉԼ. «Ատլետիկոն» մղձավանջի վերածեց «Տոտենհեմի» երեկոն` խոշոր հաշվով հաղթանակ տանելով 🎥
ՉԼ. «Ատլետիկոն» մղձավանջի վերածեց «Տոտենհեմի» երեկոն` խոշոր հաշվով հաղթանակ տանելով 🎥
11/03/2026 - 02:45

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ատլետիկոն» «Մետրոպոլիտանո» ստադիոնում 5:2 հաշվով հաղթեց «Տոտենհեմին»։

«Լոս կոլչոներոսից» դուբլ գրանցեց Խուլիան Ալվարեսը, մեկական անգամ աչքի ընկան Մարկոս Լյորենտեն, Անտուան Գրիզմանը և Ռոբին Լե Նորմանը։

Հյուրերի գոլերը խփեցին Պեդրո Պոռոն ու Դոմինիկ Սոլանկեն։

Հանդիպման հակահերոսը «Տոտնհեմի» դարպասապահ Անտոնին Կինսկին էր։ Չեխ ֆուտբոլիստը, որը նորամուտն էր նշում Չեմպիոնների լիգայում, մեկնարկային 15 րոպեում երեք գոլ բաց թողեց, որից երկուսը` իր սխալից հետո, իսկ 17-ին փոխարինվեց` խաղադաշտում տեղը զիջելով Գիլելմո Վիկարիոյին։

Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 18-ին Լոնդոնում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026