ՉԼ. Այսօր կկայանա անցումային փլեյ-օֆֆ-ի վիճակահանությունը 📸
Այսօր` հունվարի 30-ին, կկայանա Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի վիճակահանությունը։
Կարող են ձևավորվել հետևյալ զույգերը.
- «Ռեալ Մադրիդ» – «Բուդյո Գլիմտ»/«Բենֆիկա»
- «Ինտեր» – «Բուդյո Գլիմտ»/«Բենֆիկա»
- ՊՍԺ – «Մոնակո»/«Քարաբախ»
- «Նյուքասլ» – «Մոնակո»/«Քարաբախ»
- «Յուվենտուս» – «Բրյուգե»/«Գալաթասարայ»
- «Ատլետիկո Մադրիդ» – «Բրյուգե»/«Գալաթասարայ»
- «Ատալանտա» – «Բորուսիա Դորտմունդ»/«Օլիմպիակոս»
- «Բայեր» – «Բորուսիա Դորտմունդ»/«Օլիմպիակոս»
Վիճակահանությունը Երևանի ժամանակով կմեկնարկի 15:00-ին, որը տեղի կունենա Շվեյցարիայի Նիոն քաղաքում` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում։
Անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին հանդիպումները կկայանան փետրվարի 17-18-ին, իսկ պատասխան խաղերը` փետրվարի 24-25-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Չեմպիոնների-լիգա