ՉԼ․ Յունայթեդը կրկին գլուխը բարձր է հեռանում Փարիզից🎥
Հոկտեմբերի 20-ին մեկնարկեց Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլը։ H խմբում ընդգրկված ՊՍԺ-ն սեփական հարկի տակ մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։
«Կարմիր սատանաները» կարողացան անակնկալ մատուցել և հյուրընկալվելիս հաղթեցին 1։2 հաշվով։
Խաղի հաշիվը 23-րդ րոպեին բացեց Բրունո Ֆերնանդեշը, ով հստակ իրացեց 11 մետրանոց հարվածը։ 55-րդ րոպեին փարիզյան ակումբը հավասարեցրեց հաշիվը․ անկյունայինի խաղարկումից հետո Անտոնի Մարսիալը պատահմամբ գլխով գնդակն ուղարկեց սեփական դարպասը, իսկ խաղավարտին մոտ՝ 87-րդ րոպեին, Մարկուս Ռեշֆորդը աջ եզրով զարգացած գրոհի արդյունքում գրավեց Կեյլոր Նավասի պաշտպանած դարպասի հեռավոր անկյունը։
Այս խմբի մյուս խաղում էլ «Լայպցիգը» Անխելինիոյի դուբլի շնորհիվ 2։0 հաշվով հաղթեց «Իստամբուլ Բաշակշեհիրին»։
# Անտոնի Մարսիալ, Բրունո Ֆերնանդեշ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մարկուս-Ռեշֆորդ, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ