Չիրացված 11 մետրանոց և կոտրված լուսարձակ Անգլիայի հարավային լիգայում?
Անգլիայի հարավային լիգայում, որն իր նշանակությամբ 7-րդն է, զավեշտալի դեպք է գրանցվել առաջատարներ «Նանիտոն Բորոյի» և «Սթրետֆորդ Թաունի» միջև կայացած հանդիպման ժամանակ։
60-րդ րոպեին «Նանիտոն Բորոյի» ֆուտբոլիստները 0։0 հաշվի ժամանակ 11 մետրանոց հարվածի իրավունք են վաստակել։ Նշակետին է մոտեցել տանտերերի դարպասապահ Թոնի Բրիդենը, ում հարվածից հետո գնդակը ընթացել է բարձր՝ կոտրելով տանիքի վրա տեղադրված լուսարձակներից մեկը։
Նշենք, որ «Նանիտոն Բորոյին», ի վերջո, հաջողվել է հաղթանակ տանել 2։0 հաշվով՝ գոլերից մեկն էլ հեղինակելով 11 մետրանոցից, սակայն այս անգամ գնդակին մոտեցել է այլ դիրքի խաղացող։