Չեռնոգորիան 10 ֆուտբոլիստով հաղթանակ կորզեց Լատվիայից` դուրս գալով տեղը Ազգերի լիգայի B դիվիզիոն 🎥
Չեռնոգորիայի ազգային հավաքականն Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի 5-րդ տուրում 2:1 հաշվով դրամարիկ հաղթանակ տարավ Լատվիայի թիմի նկատմամբ։
Միրկո Վուչինիչի գլխավորած թիմից 70-րդ րոպեին հաշիվը բացեց Նիկոլա Կրստովիչը։
72-րդ րոպեին հյուրերի պատասխան գոլը խփեց Դենիս Մելնիկը։
Տանտերերի համար 90+1-ին հաղթանակ կորզեց Դենիս Մարասը։
Չեռնոգորցիները 57-րդ րոպեից` Ստեֆան Սավիչի հեռացումից հետո, խաղում էին 10 ֆուտբոլիստով։
Այսպիսով, Չեռնոգորիայի հավաքականը 13 միավորով ապահովեց տեղը B դիվիզիոնում։
Լատվիայի հավաքականը 1 միավորով վերջինն է խմբում ու Ազգերի լիգայի հաջորդ խաղարկությունում նորից կխաղա C դիվիզիոնում։
Այս խմբում ընդգրկված Կիպրոսի թիմը 8 միավորով երկրորդն է և պայքարը կշարունակի B/C լիգաների անցումային փլեյ-օֆֆ-ում։
Հայաստանի հավաքականը 5 միավորով երրորդ տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml