Չեմպիոնների լիգայում գոլ խփած առաջին ղազախ ֆուտբոլիստը 🎥
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրում Ղազխաստանի չեմպիոն «Կայրաթը» հյուրընկալվելիս 2:3 հաշվով պարտվել է «Կոպենհագենին»։
Հյուրերից 81-րդ րոպեին դարպասի գրավմամբ աչքի է ընկել Դաստան Սատպաևը` դառնալով Չեմպիոնների լիգայում գոլ խփած առաջին ղազախ ֆուտբոլիստը։
Սատպաևը 17 տարեկան և 110 օրականում դարձել է նաև ամենահեղինակավոր մրցաշարի պատմության մեջ երրորդ ամենաերիտասարդ գոլի հեղինակը։
Պատանի ֆուտբոլիստն այդ ցուցանիշով զիջել է միայն Անսու Ֆաթիին («Բարսելոնա», 17 տարեկան, 40 օրական) և Լամին Յամալին («Բարսելոնա», 17 տարեկան, 68 օրական)։
Սատպաևի տրանսֆերը 2,4 միլիոն եվրոյով գնել է «Չելսին»։ Հարձակվողը լոնդոնյան գրանդի Մ21 թիմին կմիանա 2026թ. օգոստոսի 12-ին` չափահաս դառանալուց հետո։
Նշենք, որ «Կոպենհագենի» դեմ հանդիպման 90-րդ րոպեին գոլ խփեց ևս մեկ ղազախ ֆուտբոլիստ` Օլժաս Բայբեկը։
«Կայրաթը», որը Չեմպիոնների լիգային մասնակցում է պատմության մեջ առաջին անգամ, Լիգայի փուլում 1 միավոր է վաստակել և 35-րդ տեղում է։ Դանիայի չեմպիոնը 4. միավորով 29-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml