Հալանդը շարունակում է պատմություն կերտել՝ սահմանելով հերթական տպավորիչ ռեկորդը
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում «Բորուսիա Դորտմունդը» հյուրընկալվելիս 3։2 հաշվով հաղթեց «Սևիլիային»։
Այդ հանդիպման հերոսը դարձավ դորտմունդյան ակումբի 20-ամյա հարձակվող Էրլինգ Հալանդը, ով դարձավ երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Ինչպես տեղեկացնում է OptaFranz-ը, նորվեգացի ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի շրջանակում ընդհանուր առմամբ մասնակցել է 13 հանդիպման և արդեն դարձել է 18 գոլի հեղինակ։
Աղբյուրի փոխանցման՝ Հալանդը դարձել է մրցաշարի պատմության միակ ֆուտբոլիստը, ով 18 գոլի սահմանը հատել է՝ մասնակցելով ընդամենը 13 խաղի։
Բացի դրանից, Հալանդը նորվեգացի ֆուտբոլիստների շրջանակում դարձել է երկրորդ լավագույն ռմբարկուն: Հալանդը հավասարվել է «Ռուսենբորգի», «Վալենսիայի» և «Լիոնի» նախկին հարձակվող Ջոն Քարյուին, ով ՉԼ շրջանակում նույնպես 18 գոլ ունի իր ակտիվում, սակայն այդ ցուցանիշին նա հասել է 54 խաղում։
Նորվեգացի ֆուտբոլիստների շրջանակում լավագույն ռմբարկուն «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերն է, ով «կարմիր սատանաների» կազմում հանդես գալու տարիներին ՉԼ-ում 77 խաղում խփել է 20 գոլ։
Վերջում միայն հավալենք, որ Էրլինգ Հալանդն ընթացիկ մրցաշրջանում «Բորուսիա Դորտմունդի» կազմում մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 25 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Էրլինգ Հալանդ, Չեմպիոնների-լիգա, Ջոն Քարյու, Սևիլիա, Օլե-Գունար-Սուլշեր