«Ձեռք մի՛ տուր Մեսսիին, գո՛ղ»․ Բարսայի երկրպագուները «ջերմ» ընդունեցին ՊՍԺ-ի նախագահին 🎥
Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության փլեյ-օֆֆ փուլը։ Փետրվարի 17-ին՝ Երևանի ժամանակով 00։00-ից սկսած՝ «Բարսելոնան» 1/8 եզրափակչի շրջանակում սեփական հարկի տակ կընդունի ՊՍԺ-ին։
Փարիզյան ակումբի ներկայացուցիչներն արդեն մեկնել են Կատալոնիայի մայրաքաղաք։
«Բարսելոնայի» երկրպագուները հատուկ գնացել էին «Էլ Պրատ» օդանավակայան և ապահովել փարիզյան ակումբի ներկայացուցիչների «ջերմ» ընդունելությունը։
«Կապտանռնագույնների» երկրպագուները հատկապես «հյուրընկալ» են գտնվել ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելայֆիի հանդեպ, ում հասցեին բազում վիրավորական արտահայտություններ են թույլ տվել։
Մասնավորապես, քաթարցի ֆունկցիոներին անվանել են «այծ» և «շան որդի», սակայն ամենատպավորիչ արտահայտությունը եղել է հետևյալը․
«Ձեռք մի՛ տուր Մեսսիին, գո՛ղ»։
El Golazo de Gol-ը նույնիսկ այդ դրվագի տեսանյութն է հրապարակել․
Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Նասեր Ալ-Հելայֆի, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ