Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլը կունենա բացման հանդիպում 📸
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլը կունենա բացման հանդիպում 📸
14/10/2025 - 11:47

Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլը 2027/28 մրցաշրջանից կունենա բացման հանդիպում, հաստատում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

ՈւԵՖԱ-ն նախատեսում է մեկնարկել մրցաշրջանը միայն այդ առանձին հանդիպումով, որը կներառի նաև բացման հանդիսավոր արարողություն, իսկ խաղը կցուցադրվի համաշխարհային մակարդակով` նույնսիկ առցանց հարթակներում։

Բացման հանդիպմանը կմասնակցի Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը, որը կկայանա երեքշաբթի։ Առաջին տուրի մյուս բոլոր հանդիպումները տեղի կուեննան չորեքշաբթի և հինգշաբթի։

Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլն անցկացվում է 2024/25 մրցաշրջանից։ Մրցաշարի գործող հաղթողը «Պարի Սեն-Ժերմենն» է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025