Տուխել․ «Շատ ուժեղ հանդիպում անցկացրինք․ հպարտանում եմ»
Անգլիայի գավաթի կիսաեզրափակչի շրջանակում «Չելսին» 1։0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»՝ նվաճելով մրցաշարի եզրափակչի ուղեգիր։
Խաղից հետո լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կիսվել է իր տպավորություններով․
«Մենք առաջին խաղակեսի 35 րոպեները հիանալի անցկացրինք, ինչից հետո ստիպված էին 10 րոպե տառապել, իսկ երկրորդ խաղակեսում ևս 30 րոպե գերազանց ֆուտբոլ ցուցադրեցինք և դուրս եկանք եզրափակիչ։
Մենք անչափ ուժեղ հանդիպում անցկացրինք։ Հպարտանում եմ թիմովս։ Շատ երջանիկ եմ, որ այսօր ֆուտբոլիստները նման մակարդակի հանդիպում անցկացրին։
Լավ պաշտպանությունը նաև ներառում է գնդակի վերահսկումը։ Մենք հիանալի «չոր» հանդիպում անցկացրինք։ Միանշանակ, բախտի գործոն չկա, որ մենք գնդակ բաց չթողեցինք․ մենք շատ աշխատեցինք այդ ուղղությամբ։
Տղաները պատրաստ են լրացնել մեկը մյուսին, երբ որևէ մեկը պարտվում է ինչ-որ մենապայքարում։ Մենք ցանկանում էինք համարձակ մնալ ինչպես գնդակով, այնպես էլ առանց դրա, և դա մեզ հաջողվեց»,- նշել է գերմանացի մասնագետը, ում խոսքերը փոխացնում է BBC-ն։
Հավելենք, որ Անգլիայի գավաթի եզրափակիչը կայանալու է սույն թվականի մայիսի 15-ին, որի շրջանակում «Չելսին» Լոնդոնի «Ումեբլի» մարզադաշտում մրցելու է «Լեսթեր» – «Սաութհեմպտոն» զույգի հաղթողի դեմ։ Այդ հանդիպումը կկայանա այսօր՝ ապրիլի 18-ին՝ Երևանի ժամանակով 21։30-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# FA-Cup, Անգլիայի գավաթ, Լեսթեր, Մանչեսթեր-Սիթի, Չելսի, Պեպ Գվարդիոլա, Սաութհեմփթոն