«Չելսին» վստահ խաղով հաղթեց «Բարնլիին»` բարձրանալով երկրորդ տեղ 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի մեկնարկային խաղում «Չելսին» մրցակցի դաշտում վստահ խաղով 2:0 հաշվով հաղթեց «Բարնլիին»։
Լոնդոնյան գրանդից մեկական գոլ խփեցին Պեդրու Նետուն ու Էնցո Ֆեռնանդեսը։
Էնցո Մարեսկայի գլխավորած թիմը 23 միավորով բարձրացավ երկրորդ տեղ, «Բարնլին» 10 միավորով 17-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml