Չելսին վերջապես ուրախացնում է իր երկրպագուներին🎥
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի շրջանակում «Չելսին» E խմբում հյուրընկալվել էր «Կրասնոդարին»։
Լոնդոնյան ակումբը քարը քարի վրա չթողեցին մրցակցին՝ ջախջախելով 0։4 հաշվով։ Ֆրենկ Լեմպարդի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Կալում Հոդսոն-Օդոյին, Տիմո Վերները, Հակիմ Զիեշը, ինչպես նաև Քրիստիան Պուլիշիչը։
Այս հաղթանակից հետո վաստակեց 4 միավոր և գլխավորեց E խմբի մրցաշարային աղյուսակը, իսկ ռուսական ակումբը 1 միավորով 2-րդն է։ Այս խմբի «Սևիլիա» – «Ռեն» հանդիպումը կմեկնարկի քիչ անց։
# Կալում Հոդսոն-Օդոյի, Կրասնոդար, Հակիմ-Զիեշ, Չելսի, Չեմպիոնների-լիգա, Տիմո Վերներ, Քրիստիան Պուլիշիչ