Չելսին վերգտնում է իր խաղը🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» սեփական հարկի տակ մրցեց «Վեսթ Հեմի» դեմ՝ հաղթելով 3։0 հաշվով։
Խաղի հաշիվը 10-րդ րոպեին անկյունային հարվածի խաղարկումից հետո բացեց «ազնվականների» բրազիլացի պաշտպան Տիագո Սիլվան՝ 1։0։
Երկրորդ գնդակին ֆուտբոլասերները պետք է երկար սպասեին։ 78-րդ րոպեին տանտերերի դարպասապահ Էդուար Մենդիի սկսած գրոհը արդյունավետ հարվածով եզրափակեց կենտրոնական հարձակվող Թեմի Աբրահամը՝ 2։0։
Եվս երկու րոպե անց Աբրահամը դուբլ գրանցեց իր հաշվին՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը՝ 3։0։
Այս հաղթանակից հետո «կապույտները» վաստակեցին 25 միավոր և հանգրվանեցին ԱՊԼ մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում։
«Վեսթ Հեմը» ունի 21 միավոր և այս պահին 10-րդն է։
# ԱՊԼ, Թեմի-Աբրահամ, Չելսի, Վեսթ Հեմ, Տիագո Սիլվա