Չելսին շարունակում է անկայուն մրցելույթները` պարտվելով Սաութհեմպտոնին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվելիս մրցեց «Սաութհեմպտոնի» դեմ։
Հանդիպումը բավական ակտիվ սկսեցին «ազնվականները», ովքեր Ռահիմ Սթերլինգի 23-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ բացեցին հաշիվը։
Այդուհանդերձ, «սրբերը» նախքան ընդմիջման գնալը ոչ միայն հավասարեցրին, այլև առաջ անցան հաշվի մեջ. 28-րդ ու 45+1-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Ռոմեո Լավիան ու Ադամ Արմստրոնգը։
Երկրորդ կեսում էլ Թոմաս Տուխելի թիմն ուներ տարածքային մեծ առավելություն, սակայն «սրբերին» հաջողվեց պահպանել հաղթական հաշիվը։
Այսպիսով, Ռալֆ Հազնհյութլի թիմը 2:1 հաշվով անակնկալ հաղթանակ տոնեց, ինչից հետո «Սաութհեմպտոնը» վաստակեց 7 միավոր` բարձրանալով 7-րդ հորիզոնական։
«Չելսին» նույնպես իր ակտիվում ունի 7 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Թոմաս ՏՈւխել, Չելսի, Ռալֆ Հազնհյութլ, Ռահիմ-Սթերլինգ, Սաութհեմփթոն