Չելսին հիասքանչ էր. Ռեալը հավաքում է ճամպրուկները🎥
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Չելսին» սեփական հարկի տակ մրցեց «Ռեալի» դեմ։
Հիշեցնենք, Մադրիդում կայացած առաջին խաղում կողմերը հանդիպումն ավարտեցին 1:1 հաշվով։
Պատասխան համդիպումը որոշ վերապահումներով մեկնարկեց հավասար պայքարում, սակայն «Չելսիի» ֆուտբոլիստների գրոհներն ավելի վտամգավոր էին։
11-րդ րոպեին հեռահար հարվածով փորձեց աչքի ընկնել Անտոնիո Ռյուդիգերը, սակայն նրա «կրակոցից» հետո Տիբո Կուրտուան փրկեց մադրիդյան ակումբին։
19-րդ րոպեին Բեն Չիլվելը հարձակման ձախ եզրից հարվածային դիրք դուրս բերեց Տիմո Վերներին, ով մոտ տարածությունից գրավեց մրցակցի դարպասը, սակայն հանդիպան գլխավոր մրցավար Դանիելե Օրսատոն չհաշվեց գոլը` արձանագրելով խաղից դուրս վիճակ։
«Արքայական» ակումբն իր առաջին իրական գոլային պահը ստեղծեց 26-րդ րոպեին, երբ մրցակցի տուգանային հրապարակի մատույցներից պտտեցրած հարվածով մրցակցի դարպասին սպառնաց Կարիմ Բենզեման, սակայն «ազնվականներին» փրկեց դարպասապահ Էդուարդ Մենդին։
Հաջորդ իսկ գրոհներից մեկի ընթացքում Թոմաս Տուխելի սաները բացեցին խաղի հաշիվը. 29-րդ րոպեին Նգոլո Կանտեն դաշտի կենտրոնով անցում կատարեց՜ հարվածային դիրք դուրս բերեց Կայ Հավերցին, ում հարվածից հետո «Ռեալօն» փրկեց դարպասաձողը, սակայն վրա հասած Տիմո Վերները, ի վերջո, խփեց իր գոլը` հաշիվը դարձնելով 1:0։
35-րդ րոպեին «սերուցքայինները» մոտ էին հաշիվը հավասարեցնելուն, սակայն Բենզեմայի` մոտ տարածությունից կատարած հարվածից հետո կրկին փայլեց Մենդին։
Առաջին կեսի վերջնամասում էլ լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստներն ունեին սռավելություն, սակայն, ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի պայմաններում։
Երկրորդ կեսի հենց մեկնարկում` 47-րդ րոպեին, «Չելսիի» ֆուտբոլիստները շատ մոտ էին հաշիվը կրկնապատկելուն, սակայն Կայ Հավերցի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։
Ինչ-որ պահից սկսած հանդիպումը բացվեց. Զինեդին Զիդանի թիմը փորձում էր բեկել դիմակայության ընթացքը, իսկ «կապույտները» վտանգավոր հակագրոհում էին։
59-րդ րոպեին աչքի ընկնելու հերթական պահն ուներ Հավերցը, սակայն նրա հարվածից հետո այս անգամ փրկեց Տիբո Կուրտուան։
Մադրիդցիների պաշտպանությունը սկսում էր ճեղքեր տալ. 66-րդ րոպեին Տիմո Վերները Նգոլո Կանտեին մեն-մենակ դուրս բերեց Կուրտուայի դիմաց, սակայն ֆրանսիացի կիսապաշտպանը չկարողացավ հաղթող դուրս գալ այդ մենապայքարում։
Ճիշտ է` Զիդանի թիմը գնդակին շարունակում էր տիրել ավելի շատ, սակայն «Ռեալի» ֆուտբոլիստների խաղում բացարձակ սրություն չկար , իսկ «ազնվականները» մեկը մյուսի հետևից վատնում էին գոլային պահերը։
Ակնհայտ էր, որ «Չելսիի» գոլը հասունանում էր. 85-րդ րոպեին Քրիստիան Պուլիշիչի փոխանցումից հետո աչքի ընկավ Մեյսոն Մաունթը։
Այսպիսով, «Չելսին» հաղթեց «Ռեալին» 2:0 հաշվով և նվաճեց Չեմպիոնների լիգայի եզրափակաչի ուղեգիր, որի շրջանակում մայիսի 29-ին Ստամբուլում կմրցի «Մանչեսթեր Սիթիի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am