Չելսին «զայրութը թափեց» Հադերսֆիլդի վրա. Իգուաինն առաջին գոլերը խփեց (տեսանյութ)

Չելսին «զայրութը թափեց» Հադերսֆիլդի վրա. Իգուաինն առաջին գոլերը խփեց (տեսանյութ)

02/02/2019 - 20:55

Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի շրջանակում կայացան 5 հանդիպումներ:

Ամենագոլառատ խաղում «Չելսին» 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Հադերսֆիլդի» դարպասը: «Ազնվականների» կազմում առաջին գոլը խփեց թիմի նորեկ Գոնսալո Իգուաինը՝ 16-րդ րոպեին բացելով հաշիվը: Արգենտինացին աչքի ընկավ նաև 69-րդ րոպեին՝ ձևակերպելով դուբլ: Իր հաշվին դուբլ է գրանցել նաև Էդեն Ազարը, հանդիպման վերջին գոլն էլ խփել է Դավիդ Լուիզը:

Մյուս հանդիպումների արդյունքները

«Բրայթոն» – «Ուոթֆորդ»՝ 0:0
«Բարնլի» – «Սաութհեմփթոն»՝ 1:1
«Քրիստալ Փելաս» – «Ֆուլհեմ»՝ 2:0
«Էվերթոն» – «Վուլվերհեմփթոն»՝ 1:3

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022