«Չելսին» բարդ խաղերից առաջ լուրջ կորուստ կունենա
«Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերն աճուկի վնասվածքի պատճառով խաղադաշտից կբացակայի 2-3 շաբաթ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Որոշել ենք հանգիստ տալ Պալմերին` վնասվածքից լարժեք ապաքինվելու համար։ Նախքան միջազգային դադարը նա կհանգստանա 2-3 շաբաթ։ Չեմ կարծում, որ վիրահատության կարիք կա։ Պարզապես պետք է հաղթահարել ցավերը»,- ասել է լոնդոնյան գրանդի գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան։
Այսպիսով, 23-ամյա ֆուտբոլիստն Անգլիայի Պրեմիեր լիգայում բաց կթողնի «Բրայթոնի» և «Լիվերպուլի» դեմ հանդիպումները, իսկ Չեմպիոնների լիգայում իր թիմին չի օգնի «Բենֆիկայի» դեմ խաղում։
Անգլիացի կիսապաշտպանը նոր մրցաշրջանում 4 խաղում 2 գոլ է խփել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Էնցո Մարեսկա, Չելսի, Չեմպիոնների-լիգա, Քոուլ Պալմեր