Չելսիի ֆուտբոլիստներն ստացան Չեմպիոնների լիգայի գավաթը🎥
Պորտուգալիայի Պորտու քաղաքի «Դրագաու» մարզադաշտում կայացավ Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի եզրափակիչը, որի շրջանակում «Չելսին» 1։0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»՝ ակումբի պատմության մեջ երկորդ անգամ նվաճելով բաղձալի գավաթը։
Հանդիպումից հետո տեղի ունեցած մրցանակաբաշխության ընթացքում լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստները ստացան Չեմպիոնների լիգայի գավաթը, որն իր գլխավերևում պահեց թիմի ավագ Սեզար Ասպիլիկուետան։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մանչեսթեր-Սիթի, Չելսի, Չեմպիոնների-լիգա, Սեսար Ասպիլիկուետա