Չելսիի պաշտպանը վարձավճարով հանդես կգա իտալական գրանդի կազմում
Ինչպես հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, Չելսիի պաշտպան Ֆիկայո Թոմորին վարձավճարով հանդես կգա «Միլանի» կազմում։
Պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտ, սակայն համաձայնագրում կա կետ, ըստ որի՝ հետագայում «ռոսոներիները» կարող են 28 մլն եվրոյի դիմաց գնել 23-ամյա անգլիացու տրանսֆերային իրավուքները ։
Հաղորդվում է, որ այսօր՝ հունվարի 22-ին, ֆուտբոլիստը բուժզննում կանցնի «Միլանի» համար։
Անգլիական Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «ազնվականների» կազմում անգլիացի պաշտպանը խաղադաշտ է դուրս եկել ընդամենը մեկ անգամ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Միլան, Չելսի, տրանսֆերներ, Ֆիկայո Թոմորի