Չանչարևիչի` նոր ակումբում նորամուտն անհաջող է ստացվել 🎥
Սերբիայի Սուպերլիգայի 21-րդ տուրում Բելգրադի ԻՄՏ-ն հյուրընկալվելիս 1:3 հաշվով պարտվել է «Ռադնիչկի 1923»-ին։
Հյուրերի կազմում նորամուտը նշել է Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ, թիմի նորեկ Օգնյեն Չանչարևիչը։
36-ամյա ֆուտբոլիստը վերջերս է լքել Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Նոայի» կազմը` պայմանագիր ստորագրելով ԻՄՏ-ի հետ։
Չանչարևիչը Սուպերլիգայում նախորդ հանդիպմանը մասնակցել էր 2017թ. դեկտեմբերի 13-ին` «Ռադնիկի» կազմում։
ԻՄՏ-ն 22 միավորով 12-րդ տեղում է, «Ռադնիչկի 1923»-ը` 30 միավորով 7-րդ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml