Ուրուգվայը, Կոլումբիան, Պարագվայը նվաճել են ԱԱ-2026-ի ուղեգիր 🎥
Աշխարհի 2026 թ. առաջնության հարավամերիկյան ընտրական մրցաշարի 17-րդ տուրում Ուրուգվայի ազգային հավաքականը սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթել է Պերուի թիմին։
Մարսելո Բիելսայի գլխավորած թիմից մեկական գոլ են խփել Ռոդրիգո Ագիրեն, Ջորջիան դե Արասկաետան ու Ֆեդերիկո Վինասը։
«Սելեստեն» 27 միավորով երրորդ տեղում է` նվաճելով աշխարհի առաջնության ուղեգիր։ Ուրուգվայցիները 2010թ. ի վեր բաց չեն թողնում Մունդիալը։
Պերուն 12 միավորով 9-րդն է և զրկվել է պայքարը շարունակելու բոլոր հնարավորություններից։
Մունդիալի ուղեգիր է նվաճել նաև Կոլումբիայի ազգային հավաքականը, որը Բարանկիլիայում 3:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Բոլիվիայի դեմ խաղում։
«Լոս կաֆետերոսից» աչքի են ընկել Խամես Ռոդրիգեսը, Ջոն Կորդոբան ու Խուան Կինտերոն։
Նեստոր Լորենսոյի գլխավորած թիմը 25 միավորով 5-րդ տեղում է։ Բոլիվիան 17 միավորով 8-րդն է։
Պարագվայի ազգային հավաքականն էլ Ասունսիոնի «Դեֆենսորես դել Չակո» ստադիոնում գոլազուրկ ոչ-ոքի է գրանցել Էկվադորի հետ։
«Լա Ալբիռոխան» 25 միավորով 6-րդն է ու 2010թ. ի վեր առաջին անգամ նվաճել է աշխարհի առաջնության ուղեգիր։ Էկվադորը 26 միավորով չորրորդ տեղում է։
Հարավամերիկյան ընտրական գոտուց Մունդիալի ուղեգիր նվաճել են նաև Արգենտինայի, Բրազիլիայի ու Էկվադորի հավաքականները։
7-րդ տեղի համար էլ պայքարում են Վենեսուելան ու Բոլիվիան։ Այդ հավաքականներից մեկը կմասնակցի միջմայրցամաքային անցումային փլեյ-օֆֆ-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am